eduroam-ի ՏԵՂԱԴՐՄԱՆ և ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ (ANDROID)
Այս ուղեցույցը կօգնի քայլ առ քայլ կարգավորել անվտանգ eduroam Wi-Fi՝ հիմնվելով eduroam Configuration Assistant Tool (CAT)-ի վրա։
eduroam CAT-ն (https://cat.eduroam.org/) օգնում է eduroam ծառայություն տրամադրող կազմակերպությունների օգտագործողներին ստանալ անվտանգ մուտք դեպի ինտերնետ։ Այն անդամակից կազմակերպություններին հնարավորություն է տալիս ստեղծելու տեղադրիչներ (installers) իրենց հատուկ ապահով կոնֆիգուրացիայով նախատեսված մի շարք տարածված օպերացիոն համակարգերի(այսուհետ՝ ՕՀ) համար (ինչպես համակարգիչների, այնպես էլ սմարթֆոնների)՝ ապահովելով օգտագործողի անվտանգ մուտքը կազմակերպությանը հատուկ հավաստագրերի (certificate) միջոցով։
Ինչո՞ւ արժե օգտվել eduroam CAT-ից։
eduroam CAT-ից օգտվելն պաշտպանում է օգտագործողներին eduroam անունով կեղծ Wi-Fi-ներից, որոնք գողանում են նրանց մուտքանունն ու գաղտնաբառը։
Մինչ տեղադրելը անհրաժեշտ է.
- Ունենալ ինտերնետ կապ՝ բեռնելու ձեր կազմակերպության eduroam պրոֆիլը։
- Համոզվել, որ սարքի Wi-Fi կարգավորումներում չկան մինչ այդ տեղադրված eduroam կոնֆիգուրացիաներ։ Եթե կան, ապա դրանք ջնջել և անցնել հաջորդ քայլերին.
- Տեղադրեք eduroam CAT հավելվածը Google Play Store-ից:
- Մտեք https://cat.eduroam.org/
- Սեղմեք "Click here to download your eduroam® installer" կոճակը։ Սեղմելուց հետո կհայտնվի ձեր տարածաշրջանում գտնվող eduroam-անդամ կազմակերպությունների ցուցակ(Նկար 1)։ Ընտրեք ձեր կազմակերպության պրոֆիլը։
Նկար 1 -
Բրաուզերը հավանաբար կտեսնի ձեր ՕՀ և կտրամադրի համապատասխան տեղադրիչը(installer) (Նկար 2)։ Սեղմեք “Continue” կոճակը բեռնելու համար։ Եթե բրաուզերը չկարողանա տրամադրել համապատասխան տեղադրիչը կամ դուք ցանկանաք բեռնել տեղադրիչը այլ ՕՀ-ի համար, սեղմեք “Choose another installer to download” կոճակը և ընտրեք այն։
Նկար 2 -
Եթե բրաուզերը առաջարկի պրոֆիլը տեղադրել eduroam CAT հավելվածի միջոցով, ապա անտեսեք այն և պարզապես բեռնեք ֆայլը և բացեք eduroam CAT հավելվածը:
-
Մտեք “PROFILES” բաժինը և սեղմեք աջ վերևի անկյունի 3 կետերի վրա։
-
Սեղմեք ‘Select Config File’ կոճակը և ընտրեք բեռնված eduroam պրոֆիլի տեղադրիչ ֆայլը(Նկար 3)։
Նկար 3 -
Ֆայլը ընտրելուց հետո մտեք “INSTALL” բաժինը և լրացրեք “Username”, “Password” դաշտերը(տե՛ս Նկար 4) և սեղմեք “Install” կոճակը ։
Նկար 4 -
Երբ տեղադրումն ավարտվի, մտեք Device Settings > Connections > Wi-Fi և ընտրեք eduroam SSID-ն՝ միանալով eduroam Wi-Fi ցանցին։
-
Վայելեք eduroam-ը ողջ աշխարհում։