ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՇՏՊԱՆՎԵԼ ՍՊԱՄԻՑ
Ներածություն:
Իրականությունն այն է, որ Եթե ունենք էլ. փոստ ապա հաստատ կստանանք սպամ նամակներ, կեղծ նամակներ։
Ցավոք, էլ. փոստի ծառայությունը ի սկզբանե թույլ կառուցվածք ունեցող ծառայություն է։
Եվ ինչքան էլ էլ. փոստի սպասարկման թիմը փորձի կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել,
միևնույնն է 100%-ով դրանք կանխարգելել հնարավոր չէ։
Սակայն նաև փաստ է, որ չենք կարող հրաժարվել էլ. փոստից, քանի որ մեծ է նրա դերը։
Ուստի մեզ մնում է պարզապես զգույշ և գրագետ մոտեցում ցուցաբերել էլ. փոստից օգտվելիս։
Ի՞նչ է սպամը։
Սպամ նամակները սովորաբար ստանում ենք անսպասելի և դրանք հաճախ ներկայացված են լինում գովազդի ձևով։ Այդպիսի նամակները գրեթե անվնաս են և գովազդի բնույթ ունեն։ Սակայն եթե միայն այդքանը լիներ, մենք այսօր այստեղ չեինք հավաքվի։
Ցավոք, սպամ նամակները առավել հաճախ ուղղակի կամ անուղղակի ձևով փորձում են ստանալ մեր անձնական տվյալները, այդ թվում` հասցե, գաղտնաբառ, բանկային տվյալներ և այլն։
Ուստի այս թեմայում պարզության համար «սպամ» ասելով հասկանում ենք, գովազդային նամակները, կեղծ նամակները, որոնք այլ կերպ կոչվում են ֆիշինգային, սկամ և այլ տեսակի նամակներ:
Ինչո՞վ է սպամը վտանգավոր:
Սպամ նամակներին տրվելու արդյունքը կարող է աղետալի լինել: Առնվազն դուք կարող եք կորցնել ձեր էլ. նամակները: Եթե ճիշտ մոտեցում չդրսևորեք, հնարավոր է վիրուսային ֆայլը ձեր համակարգչի, սմարթֆոնի տվյալները գողանա, արգելափակի կամ լավագույն դեպքում ուղղակի լրիվ ջնջի: Ուստի պետք է զգույշ լինել: Այժմ տեսնենք, թե ինչպես վարվել, երբ ձեր պահոցում տեսնում եք կասկածելի նամակ։ Եթե կասկածում եք, ապա մինչև որևէ գործողություն անելը, այդ թվում, նամակին կցված ինչ-որ ֆայլ բացելը, ինչ-որ հղումի վրա սեղմելը, այնտեղ անձնական տվյալներ, գաղտնաբառ լրացնելը, փորձեք նախ պարզել` այդ նամակը կեղծ է թե ոչ
Ինչպե՞ս բնորոշել։
Ումի՞ց է եկել նամակը իրականում
Նամակի From դաշտում ստուգեք, թե որն է ուղարկողի հասցեն։
Եթե տեսնում եք, որ նամակը ուղարկողի անվան մեջ կա մեր պաշտոնական կայքերի/ծառայությունների անվանումը (օրինակ՝ գրված է ASNET.AM SUPPORT), սակայն ուղարկողի հասցեի տիրույթը չի հանդիսանում մեր պաշտոնական տիրույթների հասցե, ապա դա կեղծ նամակ է։
Հետևյալ օրինակում երևում է, որ ուղարկողի անվանումը կարող է նման լինել պաշտոնական ուղարկողի անվանմանը, սակայն էլ. փոստի հասցեն իրականում լինի ընդհանրապես այլ հասցե։
ՀԻՇԵՔ։ ASNET-AM էլ․ փոստի սպասարկման թիմից ստացվող նամակները միշտ վերջանում են միայն @sci.am կամ @asnet.am տիրույթներով։
ՆՇՈՒՄ։ ASNET-AM Webmail միջավայրում այս տեղեկությունը տեսնելու համար անհրաժեշտ է սեղմել նամակի վերին ձախ անկյունում գտնվող i նշանի վրա։
Առաջին հերթին պարզենք որ հասցեից (From) է եկել նամակը։ Ուշադրություն դարձնենք հասցեի տիրույթի (դոմենի) վրա։ Ինչպես օրինակում տեսանք, եթե ուշադիր նայենք դրանք, ապա սա կարող է օգնել անմիջապես կողմնորոշվելու` նամակը կեղծ է թե ոչ։
Ի՞նչ լեզվով է գրված
Եթե նամակում բացակայում է հայերեն լեզվով շարադրված տեքստը, ապա այն չի հանդիսանում ASNET-AM էլ. փոստի սպասարկման թիմից ստացված նամակ։
ՀԻՇԵՔ։ ASNET-AM էլ․ փոստի սպասարկման թիմը օգտագործողներին ձեզ ուղարկվող նամակները
շարադրում է հայերեն լեզվով (որոշ դեպքերում հայերենին զուգահեռ հնարավոր է
առկա լինի ՆԱԵՎ անգլերեն լեզվով շարադրանք):
Եթե ուշադիր նայենք, ապա կտեսնենք, որ մեզ եկող սպամ նամակների զգալի մասը գրված է միայն անգլերենով։ Սա նույնպես կարող է օգնել կողմնորոշվելու հարցում։
Իսկ եթե այն հայերեն է, ուրեմն կարո՞ղ ենք հաստատ ասել, որ այն սպամ չէ։ Ո՛չ։ Եթե նամակը հայերեն լեզվով է գրված, ապա շատ կարևոր է ուշադրություն դարձնել գրելաոճին, գրագիտությանը։ Հաճախ սպամ ուղարկողները կարող են ավտոմատ թարգմանություն օգտագործել։ Ուստի եթե ուշադիր լինենք, կնկատենք, որ առկա են արհեստական շարադրված նախադասություններ։
Իհարկե, լավ կլինի հիշել, որ մանր սխալներ, տառասխալներ բոլոր մարդիկ էլ կարող են անել:
Ո՞րն է այդ նամակի նպատակը
Հնարավոր է՝ նամակը Ձեզնից խնդրում է տրամադրել որոշակի անձնական տվյալներ,
օրինակ՝ Ձեր էլ. փոստի գաղտնաբառը։
ՀԻՇԵՔ։ ASNET-AM էլ․ փոստի սպասարկման թիմը երբեք էլ. նամակի միջոցով չի խնդրում տրամադրել գաղտնաբառ։ Եթե ստացել եք նման նամակ, ապա դա հաստատ կեղծ նամակ է։
Ի՞նչ անել, եթե այս կետերը հաշվի առել եք, բայց դեռ կասկածում եք՝ արդյո՞ք դա ճիշտ, պաշտոնական աղբյուրի նամակ է: Հիմնականում սպամ նամակները ձգտում են ներկայանալ ASNET-AM սպասարկումից, ուստի նման դեպքերում, եթե կասկածում եք, կարող եք կապ հաստատել անձամբ մեր թիմից որևէ մեկի հետ, կամ էլ այդ նամակը վերահասցեավորել (forward, переслать) մեր թիմին հետևյալ հասցեով: |
Եթե վերը նշված կետերը հաշվի առնելով՝ պարզեցիք, որ ստացված նամակը կեղծ է,
ապա կարիք չկա որևէ կերպ արձագանքելու այդ նամակին: Պարզապես անտեսեք այն և ջնջեք:
Մի քանի կետ, որ պետք է միշտ հիշենք:
Ի՞նչ անել, եթե ինչ-որ տվյալ եք տրամադրել և հետո հասկացել, որ դա կեղծ նամակ էր: Եթե նման բան է տեղի ունեցել, խնդրում ենք անհապաղ դիմել կամ մեր թիմից անհատապես որևէ մեկին կամ էլ արագ նամակ գրեք հետևյալ հասցեով: |
Կեղծ նամակների օրինակներ