Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցը (ASNET-AM) միավորում է գիտական, հետազոտական, կրթական, մշակութային և այլ կազմակերպություններ: ASNET-AM ցանցը ստեղծվել է 1994 թվականին: Նրա կառուցվածքը և օգտագործման սկզբունքները մշակվել և իրականացվել են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ) աշխատանքային խմբի կողմից:
ՀՀ ԳԱԱ նախագահության որոշմամբ 1998 թվականին ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ-ն հաստատվել է որպես ASNET-AM ցանցի զարգացման և մշակման պատասխանատու կազմակերպություն: