Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ASNET-AM ցանց
Թույլատրելի օգտագործման կանոններ (ԹՕԿ)
(ver. 2014-03-01)
1.Նախաբան
Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ASNET-AM ցանցի (այսուհետ ՑԱՆՑ) նպատակն է՝ Հայաստանի Հանրապետության գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում ժամանակակից կոմպյուտերային հեռահաղորդակցական տեխնոլոգիաների արդյունավետ օգտագործման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը, զարգացումը, տրամադրումը:
Սույն փաստաթուղթը նկարագրում է ՑԱՆՑ-ի թույլատրելի օգտագործման կանոնները (ԹՕԿ), պայմանագրային հիմունքներով ՑԱՆՑ–ին անդամակցող կազմակերպությունների համար (այսուհետ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ):
2 Թույլատրելի օգտագործում
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ-ը կարող է օգտվել ՑԱՆՑ-ի տրամադրվող ծառայություններից տեղեկատվության փոխանակման համար և ՑԱՆՑ-ից օգտվող այլ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ հետ համատեղ հետազոտություններ կատարելու նպատակով:
3.Անթույլատրելի օգտագործում
3.1. ՑԱՆՑ –ի ծառայություններից արգելված է օգտվել հետևյալ դեպքերում.
3.1.1. Ցանկացած վիրավորական կամ պոռնոգրաֆիկ պատկերների ստեղծման կամ փոխանցման դեպքում, այնպիսի տվյալների կամ նյութերի տարածման դեպքում, որոնք անթույլատրելի են Հայաստանի օրենսդրությամբ և համապատասխանում են կիբեր-հանցագործության սահմանմանը:
3.1.2 Այնպիսի նյութերի ստեղծման կամ փոխանցման դեպքում, որոնք կարող են օգտվողներին նյարդայնացնել կամ առաջացնել անհարմարություն:
3.1.3. Այնպիսի նյութերի ստեղծումը կամ փոխանցումը, որոնք կարող են դասակարգվել որպես վիրավորական կամ զրպարտչական:
3.1.4. Հեղինակային իրավունքի մասին օրենքի խախտում պարունակող նյութերի փոխանցման դեպքում:
3.1.5. Առևտրային կամ գովազդային նյութերի, այդ թվում նաև սպամի փոխանցման դեպքում:
3.1.6. Գիտակցված անթույլատրելի մուտք այլ ցանցերի միջոցներին կամ ծառայություններին, որոնք հասանելի են ՑԱՆՑ-ի միջոցով:
3.1.7. ՑԱՆՑ–ի ռեսուրսների, ծառայությունների և ծառայությունների մեջ ներգրաված սպասարկող անձնակազմի ջանքերի անհիմն վատնումը:
3.1.8. Այլ օգտվողների տվյալների ոչնչացումը կամ խափանումը:
3.1.9. Այլ օգտվողների տեղեկությունների գաղտնիության խախտումը:
3.1.10. Այլ օգտվողների աշխատանքի արդյունքի ոչնչացումը:
3.1.11. ՑԱՆՑ–ի ռեսուրսների այնպիսի օգտագործումը, որի դեպքում անհնարին է այլ օգտվողներին ծառայությունների մատուցումը (օրինակ, հաղորդակցական գծերի կամ ցանցի երթուղավորիչ սարքավորումների գերբեռնվածությունը):
3.1.12. Չենթարկվելը ՑԱՆՑ–ի վարչակազմի պահանջներին դադարեցնել ցանկացած ծրագրային կամ ապարատային միջոցների օգտագործումը, որը առաջացնում է ՑԱՆՑ–ի շահագործման ընդհատում:
3.1.13. ՑԱՆՑ–ի ռեսուրսների օգտագործման այլ չարաշահումներ, ինչպիսիք են վիրուսների տարածումը:
3.2. ՑԱՆՑ–ի ռեսուրսներից օգտվելիս այլ ցանցեր մուտք գործելու համար նրանց կողմից թույլատրելի օգտագործման կանոնների ցանկացած խախտումները համարժեք են ՑԱՆՑ–ի ռեսուրսների անթույլատրելի օգտագործմանը:
4. Գործածման պայմանների պահպանում
4.1. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ–ը պատասխանատու է սույն փաստաթղթում սահմանված ԹՕԿ -ի պահպանմանը և երաշխավորում է ՑԱՆՑ–ի ռեսուրսների թույլատրելի օգտագործումը:
4.2. Ծառայությունների տրամադրումը ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ կդադարեցվի հետևյալ դեպքերում.
4.2.1. ԹՕԿ -ի խախտումների շարունակական դեպքերում ՑԱՆՑ–ի վարչակազմի բազմակի զգուշացումներից հետո: Ծառայությունները կվերականգնվեն, երբ ՑԱՆՑ–ի վարչակազմը կստանա ապացույց, որ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ–ը ձեռնարկել է ապագայում ընդունելի աշխատանքային ռեժիմը ապահովելու համապատասխան միջոցներ:
4.2.2. ՑԱՆՑ–ի ռեսուրսների այնպիսի օգտագործման դեպքերում, որոնք հանգեցրել են ՑԱՆՑ–ի այլ օգտվողների սպասարկման վատթարացմանը: Նման դադարեցումը կարող է իրականացվել ՑԱՆՑ–ի վարչակազմի որոշմամբ և սպասարկումը կվերականգնվի միայն այն դեպքում, երբ կվերացվի այլ օգտվողների սպասարկումը վատթարացնող պատճառը:
4.3. Այն դեպքերում, երբ ԹՕԿ-ի խախտումները անօրինական են և պատճառ են հանդիսացել ՑԱՆՑ- ին կամ ՑԱՆՑ- ին միացած երրորդ կողմի ռեսուրսներին հասցրած վնասի կամ կորստի, ապա համաձայն ՀՀ օրենսդրությանը հարցը կարող է փոխանցվել դատարան հասցրած վնասի փոխհատուցման մասին որոշում կայացնելու նպատակով:
4.4. Նախընտրելի է, որ չարաշահումները կանխվեն ՑԱՆՑ- ի ռեսուրսներից օգտվողների պատասխանատու վերաբերմունքի և ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ կողմից համապատասխան կարգապահական միջոցների ձեռնարկման համադրությամբ:
5.Վերջաբան
5.1. ԹՕԿ-ը պարբերաբար կվերանայվի ցանցի վարչակազմի կողմից և կթարմացվի համաձայն ՑԱՆՑ- ի կարիքների և պահանջների: ԹՕԿ-ի գործող տարբերակը հասանելի է http://www.asnet.am/aup հասցեով:
5.2. ԹՕԿ-ի բովանդակության փոփոխությունները կարող են քննարկվել և հաստատվել ՑԱՆՑ- ի տարեկան հաշվետու ժողովի ընթացքում:
5.3. Ներկայացված ԹՕԿ-ի վերաբերվող բոլոր հարցերը, մեկնաբանությունները և առաջարկությունները կարող են ուղարկվեն netsupport@sci.am հասցեին:
6. Աղբյուրներ
Ներկայացված ԹՕԿ-ի նախապատրաստման համար առավել կարևոր փաստաթղթերն են.
6.1 RFC 1087. Ethics and the Internet. http://www.ietf.org/rfc/rfc1087.txt
6.2 http://www.ietf.org/rfc/rfc1855.txt
6.3 GEANT ցանցի օգտագործում http://geant1.archive.geant.net/server/show/nav.506.html
ՀԱՍՏԱՏՎԱԾ է
01.03.2014