ASNET-AM ցանցի կառուցվածքում ներկայումս ընդգրկված են Հայաստանի 5 քաղաքներում և բնակավայրերում գտնվող ակադեմիական, գիտահետազոտական, կրթական, մշակութային և այլ կազմակերպությունների ցանցերը:
ASNET-AM ցանցի հիմնական հանգույցներն են՝
1. Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահություն /Երևան/
2. Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ /Երևան/
3. Ռադիոչափումների գիտահետազոտական ինստիտուտ /Երևան/
4. Հեռուստաաշտարակ /Երևան/
5. Բյուրականի աստղաֆիզիկական դիտարան /Բյուրական/
6. Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ /Աշտարակ/
Օգտագործողներին կայուն և հուսալի կապ տրամադրելու, ինչպես նաև ցանցային ծառայությունների կայուն մատչելիությունը ապահովելու նպատակով՝ ASNET-AM ցանցում մշտապես ապահովվում է արտաքին կապի բազմակի միացումների հնարավորությունը (տարբեր կապի մատակարարների միջոցով):
ASNET-AM ցանցի ընթացիկ արտաքին կապերը և փոխկապակցումները հետևյալն են՝
Դեպի այլ ցանցեր միացումների գումարային թողունակությունը ներկայումս կազմում է 1Գբիթ/վրկ-ից ավելի:
Բոլոր վերը նշված փոխկապակցումներն օպտիկամանրաթելային են:
Ցանցի ծառայություններից օգտվում են 65 անդամ-կազմակերպությունների գիտնականներ, գիտական և տեխնիկական աշխատողներ, ասպիրանտներ, ուսանողներ և այլ մասնագետներ։