Հայաստանի Ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանց
  • ՀԱՅ
  • ENG

Էլ.փոստ, Վեբ փոստ, Փոստային ցանկեր

ASNET-AM Էլեկտրոնային փոստ (E-mail) ծառայությունը տրամադրում է ASNET-AM ցանցի օգտագործողներին այս ամենահայտնի ցանցային ծառայության տարբեր ձևերից օգտվելու լայն հնարավորություններ:

ASNET-AM E-mail ծառայությունը ներկայումս ունի հետևյալ կառուցվածքը՝

Բազմաշերտ փոստային սերվերների հիերարխիա

  • ASNET-AM փոստային սերվերները սպասարկում են ASNET-AM Անդամների տարբեր դոմենային տիրույթների էլ.փոստը:
     
  • Կայունության նպատակով իրականացված է մուտքային և ելքային սերվերների կրկնօրինակում՝ բազմաթիվ ելքային կապուղիների միջոցով:
     
  • Բազմաշերտ փոստային սերվերների հիերարխիան հնարավորություն է տալիս կատարել սպամի և վիրուսների ֆիլտրումը նախքան նամակի վերջնական առաքումը օգտագորաղին:

 

Միասնական անվտանգ Վեբ փոստ (Webmail) միջավայր

  • ASNET-AM անդամների համար իրենց փոստարկղերը հեռակա կառավարելու հնարավորություն:
     
  • Ձեր բրաուզերից մինջև սերվեր հատվածում կապն անվտանգ է՝ HTTPS տեսակի միացման կիրառման շնորհիվ:
     
  • Մուտքը դեպի միասնական ASNET-AM Webmail միջավայր հասանելի է անմիջապես ASNET-AM ցանցի կայքից (ձախ վերևի անկյունում):
    Մուտքագրեք ձեր Էլ.հասցեն և գաղտնաբառը և ձեր հարցումն կվերահասցեավորվի դեպի ASNET-AM Webmail ծառայության համապատասխան միջավայր:


Փոստային ցանկեր (Mailing List)

  • ASNET-AM անդամների համար Էլ.փոստի ցանկեր ունենալու և կառավարելու հնարավորություն:
  • Կառավարելի և փակ քննարկումներ
  • Մասսայակյան ծանուցումներ էլ.փոստով
  • Ձեր բրաուզերից մինջև սերվեր հատվածում կապն անվտանգ է՝ HTTPS տեսակի միացման շնորհիվ:
  • Փոստային ցանկերը կարող են կազմակերպվել քննարկումների փակ խմբի ձևով ինչպե նաև հայտարարությունների/ծանուցումների հասցեների ցուցակի ձևով:
  • Կառավարման միջավայրը հնարավորություն է տալիս՝
            Սահմանել առավելագույն թվով ստացողներին
            Թաքցնել ուղարկողի հասցեն՝ խմբի անունով փոխարինելով
            Թաքցնել ստացողի հասցեն՝ խմբի անունով փոխարինելով
            Սահմանափակել տվյալ խմբի հասցեին նամակ ուղարկելու իրավունք ունեցողներին
            և այլ կառավարման գործողություններ

 

ASNET-AM ցանցի անդամ կազմակերպությունների բոլոր գիտաշխատողները կարող են ստանալ '@asnet.am' էլ. հասցե: 

 

ASNET-AM ցանցում Էլեկտրոնային փոստի հասցե գրանցելու համար դիմեք մեզ ԿԱՊ էջում նշված տարբերակներից որևէ մեկով` նշելով Ձեր Անուն Ազգանունը, կազմակերպությունը և պաշտոնը:

 

Կոնտակտային անձ՝ Արթուր Պետրոսյան

Էլ-փոստ՝ admin-mail@asnet.am

Հեռ.՝ (010) 526742-2, 177.