Հայաստանի Ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանց
  • ՀԱՅ
  • ENG

Ուրախ ենք տեղեկացնել, որ ASNET-AM ցանցում գործող Mirror սերվերը (http://mirrors.asnet.am), որն արդեն իսկ նշված էր Ubuntu արխիվների պաշտոնական հայելիների ցուցակում, այժմ  նաև գրանցվել է որպես Հայաստանի պաշտոնական Mirror սերվեր Ubuntu-ի համար:

Դա նշանակում է, որ այժմ հետևյալ լրացուցիչ հասցեն`http://am.archive.ubuntu.com, ներկայացնում է ASNET-AM ցանցի Mirror սերվերը, ինչը հնարավորություն կտա ASNET-AM ցանցի անդամներին և առհասարակ ողջ հայկական ցանցային համայնքին Ubuntu Linux-ի պահոցների հետ աշխատելիս ավելի արագ բեռնել փաթեթները: