11.04.2016 Սիրով տեղեկացնում ենք, որ 2016թ. ապրիլի 29-30-ին Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքում տեղի է ունենալու «Գիտության և տեխնիկայի մերձեցում» (Science and Technology Convergence) խորագրով գիտաժողով։ Գիտաժողովի նպատակն է խրախուսել ՏՏ ոլորտի գիտության և արդյունաբերության փոխշահավետ համագործակցությունը՝ ստեղծելով մասնագիտական բազմապրոֆիլ հարթակ, որը հնարավորություն կտա ՏՏ ոլորտի գիտաշխատողներին ներկայացնել իրենց կողմից իրականացվող և կիրառական հետաքրքրություն ներկայացնող հետազոտությունների արդյունքները, մասնավոր և պետական սեկտորների մասնակիցներին՝ ներկայացնել իրենց գործունեությանը առնչվող գիտական բաց խնդիրները, բարձր կուրսերի ուսանողներին՝ ծանոթանալ ՀՀ-ում իրականացվող գիտահետազոտական աշխատանքներին: Գիտաժողովի շրջանակներում ՏՏ ոլորտի շահագրգիռ կողմերին՝ գիտության, արդյունաբերության և պետական կառույցների ներկայացուցիչներին, հրավիրում ենք ներկայացնելու իրենց կողմից ձեռք բերված արդյունքները, առկա բաց խնդիրները, ինչպես նաև հնարավոր համագործակցության ուղիները հետևյալ ուղղություններով՝
Գիտաժողովի ընթացքում նախատեսվում է անցկացնել նաև պանել-քննարկումներ հետևյալ թեմաներով՝
Գիտաժողովը կազմակերպում է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ, ՀՀ ԿԳՆ ԳՊԿ, ԵԳԱԾ, ՀԵՀ և ՁԻՀ (EIF) աջակցությամբ։ Մանրամասներին ծանոթանալու և գրանցվելու համար կարող եք այցելել www.stcc.am կայք, իսկ հարցերի դեպքում՝ գրել stc@asnet.am հասցեով։
|