Հայաստանի Ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանց
  • ՀԱՅ
  • ENG
20.06.2016

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Intel® կորպորացիայի ծրագրային և ապարատային լուծումներին նվիրված դասախոսությունների շարքին և գործնական դասընթացներին, որոնք ներկայացնելու է Intel® կորպորացիայի առաջատար տեխնիկական ճարտարագետ-խորհրդատու Դմիտրի Սիվկովը։ Միջոցառումն անցկացվելու է սույն թվականի հունիսի 21-ից 24-ը ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում (Երևան, Պ. Սևակի 1)։

Մասնակցությունն անվճար է, տեղերը՝ սահմանափակ։ Մասնակցության հրավերը ստանալու համար խնդրում ենք լրացնել հայտաթերթիկը։ Դուք կարող եք գրանցվել՝ մասնակցելու համար դասախոսություններին և/կամ գործնական դասընթացներին։ Ցանկանում ենք առանձնահատուկ նշել, որ գործնական դասընթացների տեղերը խիստ սահմանափակ են։ Աշխատանքային լեզուն ռուսերենն է։

Կից ներկայացնում ենք հակիրճ տեղեկություններ Դ. Սիվկովի մասին և միջոցառման առաջին երկու օրերի (հունիսի 21-ի և 22-ի) ծրագիրը։ Հաջորդ երկու օրվա ծրագրի մասին դուք կկարողանաք տեղեկանալ մեր կայքից կամ հետագա էլեկտրոնային հաղորդագրություններից։

 

"Intel® կորպորացիայի ծրագրային եւ ապարատային լուծումներ դասախոսություններ եւ գործնական դասընթացներ" Միջոցարման ծրագիրը