Հայաստանի Ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանց
  • ՀԱՅ
  • ENG
04.02.2016
Նոր ծառայություն ASNET-AM ցանցում՝ ASNET-AM FileSender
 

ASNET-AM ցանցում գործում է նոր ծառայություն՝ ASNET-AM FileSender:

Կարիք ունե՞ք մեծ ֆայլեր ուղարկելու որևէ մեկին: Դա այլևս խնդիր չէ FileSender-ի շնորհիվ:

Եվ կարիք չկա այդ մեծ ֆայլերը նամակներին կցելու, այդպիսով ծանրաբեռնելով ձեր և ուրիշի փոստարկղը:

Օգտվելով ASNET-AM FileSender ծառայությունից դուք կարող եք՝

  • վերբեռնել ձեր ֆայլերը և ուրիշներին դրանք բեռնելու հղում տրամադրել
  • կամ հրավիրել ուրիշներին, որպեսզի ձեզ ֆայլ ուղարկեն


ASNET-AM
FileSender
ծառայությունը հիմնված է "AFIRE Identity Federation"-ի սկզբքւնքների վրա: Այդ ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել AFIRE կայքում:

Վեբ կայք՝  ASNET-AM FileSender



Ծառայությունը գտնվում է փորձարկման փուլում: