Հայաստանի Ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանց
  • ՀԱՅ
  • ENG

16.10.2017

Ուրախ ենք տեղեկացնել, որ ASNET-AM ցանցում գործող Mirror սերվերը (http://mirrors.asnet.am), որն արդեն իսկ նշված էր Debian Linux-ի արխիվների պաշտոնական հայելիների ցուցակում, այժմ գրանցվել է որպես Հայաստանի առաջնային Mirror սերվեր Debian Linux-ի համար (Primary Debian Country Mirror for Armenia):

Դա նշանակում է, որ այժմ հետևյալ լրացուցիչ հասցեն`http://ftp.am.debian.org/debian/, ներկայացնում է ASNET-AM ցանցի Mirror սերվերը, ինչը հնարավորություն կտա ASNET-AM ցանցի անդամներին և առհասարակ ողջ հայկական ցանցային համայնքին Debian Linux-ի պահոցների հետ աշխատելիս ավելի արագ բեռնել փաթեթները: