Ուրախ ենք տեղեկացնել ASNET-AM Mirror service (http://mirrors.asnet.am) ծառայության ընդլայնման մասին: Այժմ ունենք պաշտոնապես գրանցված նոր հավաքածու՝ AlmaLinux distribution (https://mirrors.almalinux.org/):
Հավանաբար գիտեք, որ CentOS-ն այլևս չի համարվում կայուն տարբերակ և անվճար այլընտրանքների շարքում AlmaLinux-ը լավագույններից մեկն է:
ASNET-AM Mirror ծառայությունը տրամադրում է Հայաստանի ՏՏ համայնքին նաև այլ կարևոր Linux տարբերակների պաշտոնական «հայելիները»:




