Հարգելի գործընկերներ,
Ցանկանում ենք տալ Ձեզ լրացուցիչ տեղեկություններ և ուղղություն, վերջերս տարածված WanaCrypt0r 2.0 վիրուսի վերաբերյալ։
Ս.թ. մայիսի 12-ից աշխարհի տարբեր մասերում տարածվել է WanaCrypt0r 2.0 համակարգչային վիրուսը։
Այս վիրուսը տարածվում է ցանցով և էլ. փոստով: Վարակելով համակարգիչը՝ վիրուսը կոդավորում է այնտեղ եղած օգտատերերի բոլոր ֆայլերը՝ դրանք դարձնելով չկարդացվող։ Ապակոդավորման ծրագիրը տրամադրելու համար այն պահանջում է փոխանցել 600$ գումար: Իհարկե այդ գումարը վճարել չի՛ կարելի, քանի որ չկա ոչ մի երաշխիք, որ ապակոդավորման ծրագիրը ձեզ կուղարկեն գումարը փոխանցելուց հետո:
ASNET-AM ցանցի աշխատանքային խումբը կատարել է համապատասխան քայլեր, որպեսզի այդ վիրուսը չներգործի ցանց Ինտերնետից։ Բայց մնում է հավանականություն, որ ձեր ցանցը կամ համակարգիչը կարող է վարակվել USB կրիչի կամ այլ, որևէ ձևով։
Հաշվի առնելով վերոնշվածը, խնդրում ենք հետևեք, նշված քայլերին։
Որպեսզի կանխել վարակումը անհրաժեշտ է։
- Անմիջապես տեղադրեք ձեր համակարգչի վրա MS17-010 թարմացումը, որը փակում է ETERNALBLUE խնդիրը SMB համակարգի մեջ.
- Թարմացրեq բոլոր, ձեր ենթակայության տատ գտնվող, MS Windows համակարգիչները
- Փակեք Ինտերնետից մուտքը դեպի 139 և 445 TCP-պորտերը.
Նաև միշտ հետևեք հետևյալ խորհուրդներին։
- Եղեք զգոն և ուշադիր, համակարգիչը օգտագործելիս ցանկացած գործողություն կատարելուց համոզվեք, որ դուք հասկանում եք՝ ինչ եք անում, հակառակ դեպքում, դիմեք ձեր համակարգչային ցանցի ադմինիստրատորին:
- Մի՛ բացեք անծանոթ նամակներ, հատկապես այնտեղ կցված ֆայլերը կամ հղումները: Ցանկացած նամակ, եթե այն անծանոթ է, ջնջե՛ք անմիջապես:
- Եթե նույնիսկ նամակը եկել է ծանոթ մարդուց, բայց կասկածելի կցված ֆայլով կամ հղումով, մի՛ բացեք այն, կապնվեք այդ մարդու հետ, ճշտեք, թե արդյոք ո՞վ է ուղարկել այդ նամակը և ի՞նչ է կցված ֆայլում:
- Ինտերնետային կայքեր այցելելիս՝ եղեք զգոն, խուսափեք անծանոթ կայքեր այցելելուց: Չի՛ կարելի սեղմել անծանոթ հղումների կամ գովազզդների վրա, խուսափե՛ք ծրագրեր բեռնելուց: Աշխատանքի համար հարկավոր ցանկացած ծրագիր տեղադրեու համար հարկավոր է դիմել ձեր համակարգչային ցանցի ադմինիստրատորին:
- Պարբերաբար իրականացրեք ձեր աշխատանքային ֆայլերի պահեստավորում արտաքին կրիչի վրա (DVD-R, USB Flash, External HDD) և պահեք այդ կրիչը համակարգչից անջատված: