Հայաստանի Ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանց
  • ՀԱՅ
  • ENG

Տեսակոնֆերանս

ASNET-AM ցանցում առկա է 2 համակարգ՝ վիդեո կոնֆերանսներ կազմակերպելու համար։

1. MEET.ASNET.AM - գրանցված օգտագործողները կարող են հանդիպման սենյակներ ստեղծել։

ՆՇՈՒՄ՝
Միայն հանդիպման սենյակ ստեղծողին է անհրաժեշտ լինել գրանցված օգտագործող։
Մասնակիցները կարող են միանալ առանց գրանցման՝ անմիջապես սենյակի հղումով։
Յուրաքանչյուր մասնակից մտնում է սենյակ պարզապես գրելով իր անունը։

Հնարավորություններ՝

  • ստեղծել հանդիպման սենյակ բազմահոգանոց վիդեո հանդիպման համար,
  • հանդիպման սենյակը փակել գաղտնաբառով,
  • կատարել միասնական գրառումներ և դրանք պահպանել
  • օգտվել գրատախտակից(whiteboard), որի վրա կարող է աշխատել թե՛ հանդիպման ղեկավարը, թե՛ բոլոր մասնակիցները։
  • ներբեռնել պրեզենտացիա գրատախտակին,
  • միացնել վիդեո բոլորի համար որևէ արտաքին հղումով,
  • տեքստային քննարկում (չաթ) անել որևէ առանձին մասնակցի հետ,
  • օգտվել միասնական չաթից,
  • ստեղծել առանձին խմբեր թիմային աշխատանքների համար,
  • կազմակերպել քվեարկություն
  • ցուցադրել էկրանը,

 

Լրացուցիչ տեղեկություն՝

ՎԻԴԵՈ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐ

 ԳՐԱՆՑՈՒՄ

ՍԵՆՅԱԿԻ ՍՏԵՂԾՈՒՄ

ԻՆՏԵՐՖԵՅՍԻ ԾԱՆՈԹԱՑՈՒՄ

 

2. BAREV.ASNET.AM (նախկին handipum.asnet.am) - բաց համակարգ, որտեղ ցանկացած այցելու կարող է հանդիպման սենյակ ստեղծել։

Հնարավորություններ՝

  • ստեղծել հանդիպման սենյակ բազմահոգանոց վիդեո հանդիպման համար,
  • հանդիպման սենյակը փակել գաղտնաբառով,
  • միացնել YouTube-ի վիդեո բոլորի համար,
  • ցուցադրել էկրանը,
  • օգտվել միասնական չաթից


Լրացուցիչ տեղեկություն՝ ՈՒՂԵՑՈՒՅՑ